Զլատան Իբրահիմովիչ. Իմ շնորհիվ Եվրոպայի Լիգան դարձել է Չեմպիոնների լիգա
«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը մեկնաբանել է «Անդերլեհտի» հետ Եվրոպայի Լիգայի քառորդ եզրափակիչ առաջին խաղի (1:1) արդյունքը:
«Եվրոպայի լիգան Չեմպիոնների լիգայի վերածվեց այն պահից, երվ ես այս մրցաշարում խաղադաշտ մտա», ասել է Իբրահիմովիչը:
Եվրոպայի լիգայի այս մրցաշարում շվեդ հարձակվողը 10 խաղում դարձել է 5 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: