Զլաթան Իբրահիմովիչ. Ինձ հետ, թե` առանց ինձ, ՊՍԺ-ն կնվաճի Չեմպիոնների լիգան
ՊՍԺ-ի հարձակվող Զլաթան Իբրահիմովիչը իր կարծիքն է հայտնել թիմի հնարավորությունների մասին` Չեմպիոնների լիգայում հաղթելու համար:
«Կկարողանա՞մ ես նվաճել Չեմպիոնների լիգան: Ես ինձ ծեր չեմ համարում: Տարիների հետ հասկացա, որ դժբախտ չեմ լինի, եթե այս մրցաշարում չհաղթեմ: Սակայն ուրախ կլինեմ, եթե դա ինձ հաջողվի:
Ես տարբեր ակումբների հետ բազմաթիվ տիտղոսներ եմ նվաճել: Այս տարին Չեմպիոններ լիգայում հաղթելու հնարավորություն ունեմ: Պատրաստվում եմ օգտվել դրանից:
«Չելսիի» գաղափարը 10 տարվա պատմություն ունի, ՊՍԺ-ինը` ընդամենը 3,5 տարվա: Ժամանակի ընթացքում ամեն ինչ կլինի: Ինձ հետ, թե` առանց ինձ, ՊՍԺ-ն կնվաճի Չեմպիոնների լիգան», ասել է շվեդ ֆուտբոլիստը: