2018-2019 կրթական տարվանից աշակերտները կազատվեն դասագրքերը դպրոց տանելու պարտականությունից
2018- 2019 կրթական տարվանից Վրաստանի հանրակրթական դպրոցների աշակերտները բոլոր դասագրքերը դպրոց տանելու պարտականություն և կարիք չեն ունենա: Այս մասին հայտնում է aliq.ge-ն:
Ինչպես տեղեկացրել է Վրաստանի կրթության և գիտության փոխնախարար Լիա Գիգաուրին, աշակերտը կարող է դասագրքերը թողնել տանը, իսկ դպրոցում օգտվել դրանց էլեկտրոնային տարբերակից: Այսուհանդերձ, եթե աշակերտը ցանկանա օգտվել տպագիր դասագրքից, ապա գրքի կշիռը կկարգավորվի:
Գիգաուրիի խոսքերով, վերանայվել է նաև գրքերի քաշը: Աշակերտական պայուսակը թեթևացնելու համար նախատեսվում է նաև մեծածավալ դասագրքերը բաժանել մի քանի հատորների: