211652_close_icon
views-count5254 դիտում article-date 22:04 12-04-2017

Փրկարարները բացել են փակ դռները

Ապրիլի 12-ին, ժամը 16:53-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նար-Դոսի փողոցի թիվ 1 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակիչը մահճակալից ընկել է. բարձրացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները 1930 թ. ծնված Ռ. Մ.-ին ցուցաբերել են համապատասխան օգնություն: *** Ապրիլի 12-ին, ժամը 13:26-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մայակ թաղամասի թիվ 2ա հանրակացարանի սենյակներից մեկի վատառողջ բնակչին 3-րդ հարկից իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը: Փրկարարները 1989 թ. ծնված Ս. Մ.ին ցուցաբերել են համապատասխան օգնություն: *** Ապրիլի 12-ին, ժամը 11:34-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևան քաղաքի Ա. Խաչատրյան փողոցի թիվ 9 շենքի բնակարաններից մեկի բնակչին շտապօգնության ավտոմեքենայից բնակարան բարձրացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները 1964 թ. ծնված Գ. Չ.-ին ցուցաբերել են համապատասխան օգնություն: ***

Նմանատիպ նյութեր