211652_close_icon

Պուտինը Կրեմլում ընդունել է Իրանի գերագույն առաջնորդի ավագ խորհրդականին

views-count433 դիտում article-date 17:42 20-07-2025
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կիրակի օրը Կրեմլում ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդի ավագ խորհրդական Ալի Լարիջանիին, ով գնահատական է տվել Մերձավոր Արևելքում և իրանական միջուկային ծրագրի շուրջ իրավիճակի վատթարացմանը:

Այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի առաջնորդի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը այսօր Կրեմլում ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդի ավագ խորհրդական Ալի Լարիջանիին։ Իրանի ներկայացուցիչը, իր ղեկավարության հանձնարարությամբ, գնահատական է տվել Մերձավոր Արևելքում և իրանական միջուկային ծրագրի շուրջ իրավիճակի վատթարացմանը»,- ասել է նա։

«Ռուսական կողմը հայտնել է հայտնի դիրքորոշումներ, որոնք ուղղված են տարածաշրջանում իրավիճակի կայունացմանը և իրանական միջուկային ծրագրի հետ կապված հարցերի քաղաքական լուծմանը»,- նշել է Պեսկովը։

 

Նմանատիպ նյութեր