211652_close_icon
views-count7150 դիտում article-date 23:18 11-04-2017

Հայաստան է ժամանել Չինաստանի Կենտրոնական ռազմական խորհրդի պատվիրակությունը

Ապրիլի 11-ին Հայաստանի Հանրապետություն է ժամանել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Կենտրոնական ռազմական խորհրդի միջազգային ռազմական համագործակցության գրասենյակի պետ, փոխծովակալ Գուան Յուֆեի գլխավորած պատվիրակությունը: Այցի շրջանակներում նախատեսված են պատվիրակության պաշտոնական հանդիպումները ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի, պաշտպանության նախարարի տեղակալ-Ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ Դավիթ Փախչանյանի, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի և ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանի հետ:

Նմանատիպ նյութեր