Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի մեքենաների համար, իսկ Ռուսաստանի կողմից՝ միայն մարդատար ավտոմեքենաների համար
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 11-ի ժամը 18:30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Լոռու մարզի Տաշիր քաղաքում տեղում է թույլ ձյուն:
Սյունիքի մարզի Գորիս քաղաքում առկա է մառախուղ:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի մեքենաների համար, իսկ ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսեթիայի ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն Ռուսաստանի կողմից՝ միայն մարդատար ավտոմեքենաների համար: