29136 դիտում
13:36 10-04-2017
Մինչ քաղաքապետը պատգամավորի հովանավորությամբ ստեղծված երգի տակ տրնգի էր պարում, քաղաքում տիրում է հակասանիտարական վիճակ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Մինչ Վարդենիսի քաղաքապետ Վալոդյա Խլոյանը Ազգային ժողովի ընտրությունների քարոզարշավի ժամանակ տրնգի էր պարում Վարդենիս քաղաքում ԱԺ պատգամավորության թեկնածու, ռեյտինգային ցուցակով պատգամավոր անցած Կարեն Բոթոյանի հովանավորությամբ Վարդենիս քաղաքին նվիրված երգի հնչյունների տակ իր ղեկավարած քաղաքում, սանիտարական վիճակը գտնվում է ոչ բարվոք վիճակում։
Քաղաքապետարանին պատկանող աղբավայրը գտնվում է բարձիթողի վիճակում, և տեղական իշխանիկները չեն բարեհաճում ոչ միայն ցանկապատել, այլ նաև քաղաքացիների մուտքն արգելել նշված վայր։
Վարդենիսցիները ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում ասում էին. «Հիմա ցուրտ ա, էդ գարշահոտությունը շատ չի փչում, բայց հեսա, ամառը որ էկավ, հակագազով պետք է անցնես այդ հատվածով, իսկ քաղաքապետը, թողես, մենակ ինքնագովերգմամբ զբաղվի։ Ի՞նչ է, քաղաքապետը կո՞ւյր է, որ չի տեսնում աղբի բուրգերը։ Եւ եթե ցանկություն ունենա, կարճ ժամանակում այս գարշահոտությունը կվերացնի»։
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 31+
31+