211652_close_icon
views-count57221 դիտում article-date 12:07 14-03-2017

Մինչ Արմավիրի մարզպետը լայն ժպիտով «Գյումրվա տրնգի է պարում», Արմավիր քաղաքի մի ամբողջ թաղամաս հայտնվել է «քարե դարում». նրանց հույսը վարչապետ Կարեն Կարապետյանն է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մարտի 14-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արմավիրի մարզում։ Արմավիր քաղաքի Հարավ-Արևմտյան 108 թաղամասի 2 տասնյակից ավելի բնակիչներ արդարացիորեն բարձրաձայնում են, որ մինչ Արմավիրի մարզպետ, «մեծն» Աշոտ Ղահրամանյանը օրեր առաջ մասնակցելով ԱԺ ընտրությունների պատգամավորի թեկնածուի քարոզարշավին ու այն ժպիտով «Գյումրվա տրնգի էր պարում» ու հայտարարում, թե իր ղեկավարած մարզում բնակիչների 90 տոկոսը գոհ է իր կատարած աշխատանքներից, նշված թաղամասի 100 % բնակիչները փաստերով հակադարձում են «մեծն» մարզպետին։ Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչներն արդարացիորեն ասում էին. «Ընտրությունից ընտրություն կգան, կներկայանան, կխոստանան, որ բնակիչների հարցերը կլուծեն, սակայն ընտրության հաջորդ օրը բոլորը դառնում են համր վկաներ։ Մեր ուզածն ի՞նչ է. բարեկարգ ճանապարհ, ոռոգման ջրի խնդրի լուծում, և, որ ամենակարևորն է, ունենանք կանոնավոր գազամատակարարում։ Իսկ դրա համար ոչինչ պետք չէ։ Եթե այդ վայ-չինովնիկները սիրեն մեր հողն ու մարդկանց, ապա հրատապ կլուծեն այդ խնդիրը։ Ո՞վ է տեսել՝ 21-րդ դարում մարդ վատանա, շտապօգնության ավտոմեքենան մարդաբոյ փոսերի պատճառով չկարողանա մոտենալ հիվանդին։ Ստիպված՝ մի քանի կիլոմետր հիվանդին պատգարակով ոտքով ենք տեղափոխում։ Նշված ավերակ հիշեցնող փողոցի հարևանությամբ էլ գործում է նաև Արմավիրի հրշեջ ծառայությունը։ Բայց, եթե, Աստված չանի, մի տեղ հրդեհ է բռնկվում, խեղճ հրշեջները էդ մարդաբոյ փոսերի պատճառով դառնում են Նոյի ագռավ. մինչև հասնում են հրդեհի վայր, մեքենայի հերն անիծվում է։ Օրեր առաջ՝ լսելով վարչապետ Կարեն Կարապետյանի ելույթները ժողովրդի հետ հանդիպումների ժամանակ, մի քիչ հույս է առաջացել, որ գոնե այս անգամ մեր պրոբլեմները մասամբ կլուծվեն։ Գոնե գազաֆիկացման ու ասֆալտապատման աշխատանքներն անեն։ Մնացածը հետագայում հնարավոր կլինի կարգավորել։ Այսօր առաջնային խնդիրներից են գազն ու բարեկարգ ճանապարհը։ Իսկ դրա համար կառավարությունն ունի հնարավոր միջոցներ ու լավ կլինի, որ այդ հարցը իր հսկողության տակ պահի կառավարությունը, թե չէ մարզպետից ու քաղաքապետից էլ հույս չունենք։ Նրանց թողնես՝ մենակ իրենց թափանները լցնեն»։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված թաղամասում կա 98 տուն, և ամեն ընտանիքում բնակվում է 3-10 բնակիչ։ Նույն մարդաբոյ փոսերում է գտվում նաև Աբովյան փողոցը, որի երկարությունը մոտ 3.5 կմ է, և ծնողներն էլ ասում էին, որ երեխաներին դպրոց են ուղարկում ոտքով, իսկ դասատուներն էլ դպրոցից զանգահարում են ու ասում են «Էս, կարող ա՞ էրեխեքը դարձել են Խաչատուր Աբովյան. դուրս են էկել ու չկան։ Իսկ երեխաները դպրոցից ուշանում են նրա պատճառով, որ այդ 3.5 կմ ճանապարհը անցնում են ոտքով։ Մինչդեռ մեր մարզային որոշ չինովնիկներ սիրում են ամեն անգամ ամպագոռգոռ հայտարարեն, թե՝ երեխաները մեր ապագան են։ Առը հա, քեզ՝ ապագա»։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 57+
57+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր