9865 դիտում
21:27 09-04-2017
Օսլոյում 17-ամյա ռուս է ձերբակալվել՝ մետրոյի մոտ ռումբ տեղադրելու կասկածանքով
Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում ձերբակալվել է 17-ամյա ռուս՝ պայթյունի կազմակերպման մեղադրանքով: Այս մասին հայտնում է [url=http://www.bbc.com/russian/news-39546900]BBC ռուսական[/url] ծառայությունը, հղում անելով նորվեգական ոստիկանությանը:
Այս գիշեր Օսլոյի կենտրոնում, մետրոյի կայարանից ոչ հեռու պարզագույն ինքնաշեն պայթուցիկ սարք է հայտնաբերվել: Այն եղել է 30x30սմ չափի և դրված է եղել փողոցում, սրճարանների հարևանությամբ:
Այս առիթով Նորվեգիայում ՌԴ դեսպանատունը հայտարարել է, թե Օսլոյում ՌԴ քաղաքացու ձերբակալության մասին տեղեկություն չունի: Այս մասին տեղեկացնում է [url=http://www.rbc.ru/politics/09/04/2017/58ea54719a79476094f54606]RBK[/url]-ն:
Օսլոյի ոստիկանությունը հայտնել է, որ ձերբակալվածը եղել է իրենց տեսադաշտում, քանի որ ավելի վաղ համակարանքով է հանդես եկել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հասցեին:
Նորվեգիայի իշխանությունները բարձրացրել են ահաբեկչության սպառնալիքի աստիճանը:
Նմանատիպ նյութեր
2009 դիտում
11:22 19-12-2019
ԱԱԾ-ն բացահայտել է ռումբ տեղադրելու մասին կեղծ ահազանգի դեպք
34849 դիտում
17:38 26-02-2020
ԱԱԾ-ն հայտնաբերել է ռումբ տեղադրելու մասին կեղծ ահազանգի հեղինակներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
922 դիտում
16:28 14-09-2023
Կեղծ ահազանգ՝ Գյումրու ոստիկանության շենքի մոտակայքում ռումբ տեղադրելու մասին․ հեղինակը հայտնաբերվել է
Այս բաժնից
853 դիտում
19:21 23-12-2024
Չինաստանում մահապատժի են դատապարտել ամբոխի մեջ մխրճված վարորդին
865 դիտում
18:42 23-12-2024
ԱՄՆ-ն իր քաղաքացիներին կոչ է արել անհապաղ հեռանալ Բելառուսից
346 դիտում
17:33 23-12-2024
Վերաբրենդավորվել է Ամիօ բանկի «Իջևան» մասնաճյուղը