Թիլերսոնը հուսով է, որ Լավորվի հետ բանակցությունները կառուցողական կլինեն
ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հուսով է, որ առաջիկա օրերին Մոսկվա կատարեիք այցի ընթացքում Սերգեյ Լավորվի հետ բանակցությունները կառուցողական բնույթ կունենան:
«Հույս ունեմ, որ կկարողանանք կառուցողական բանակցություններ վարել ռուսական կառավարության և արտգործնախարար Լավորվի հետ, և Ռուսաստանը կաջակցի այն գործընթացին, որը կարող է հանգեցնել Սիրիայում իրավիճակի կայունացմանը»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարը ABC News հեռուստաալիքով: Այս մասին հայտնում է [url=https://ria.ru/politics/20170409/1491868878.html]ria.ru[/url]-ն:
Թիլերսոնն նաև ընդգծել է, որ Մոսկվա կատարելիք այցի ընթացքում մտադիր է բարձրացնել Սիրիայում քիմիական զենքի ոչնչացման վերաբերյալ համաձայնությամբ պայմանավորված Ռուսաստանի պարտավորությունների կատարման հարցը:
Նշենք, որ Թիլերսոնի այցը Մոսկվա նախատեսված է ապրիլի 11-12-ին: