ԿԸՀ-ն վաղը կամփոփի ապրիլի 2-ին կայացած ԱԺ ընտրությունների արդյունքները
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը վաղը` ապրիլի 9-ին ժամը 15-ին, արտահերթ նիտում կամփոփի 2017 թվականի ապրիլի 2-ին կայացած ԱԺ ընտրությունների քվեարկության արդյունքները և կընդունի որոշում` ընտրության արդյունքների վերաբերյալ:
Հիշեցնենք, որ ապրիլի 2-ին կայացած ԱԺ ընտրությունների նախնական արդյունքներով խորհրդարան են անցել՝ ՀՀԿ-ն, «Ծառուկյան» դաշինքը, ՀՅԴ-ն, «Ելք» դաշինքը: