211652_close_icon
views-count20195 դիտում article-date 09:28 06-12-2021

ԿԸՀ-ն հրապարակել է կայացած ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները

Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է նախնական տվյալներ երեկ՝ դեկտեմբերի 5-ին, կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքների վերաբերյալ։

Նախնական տվյալներով՝ Լոռու մարզի Վանաձոր համայնքում առաջատարը «Մամիկոն Ասլանյան» դաշինքն է, որի օգտին քվեարկել է 12810 ընտրող։ ՔՊ-ն Վանաձորում ստացել է 8295 ձայն, երրորդը «Հայաստանի աշխատավորական սոցիալիստական» կուսակցությունն է, որը ստացել է 4809 ձայն։

Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքում առաջատարն իշխող ուժն է։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին քվեարկել է 5776 ընտրող, «Էջմիածին» դաշինքի օգտին՝ 3872 ընտրող։ «Իրական ժողովրդավարական» կուսակցությունը Վաղարշապատում ստացել է 273, «Լուսավոր Հայաստան»-ը՝ 150, «Հայրենատէր» կուսակցությունը՝ 528 ձայն։

Կոտայքի մարզի Աբովյան համայնքում, ըստ նախնական տվյալների, առաջատարը ԲՀԿ-ն է, որի օգտին քվեարկել է 10403 ընտրող։ Իշխող ՔՊ-ի օգտին Աբովյանում քվեարկել է 8261 ընտրող, ՀՅԴ-ն ստացել է 1158 ձայն, իսկ «Հանրապետություն»-ը՝ 2696 ձայն։

Կոտայքի մարզի Հրազդան համայնքում վստահ հաղթանակ է տանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որի օգտին քվեարկել է 13377 ընտրող, ՀՅԴ-ն Հրազդանում ստացել է 1473 ձայն, ԼՀԿ-ն՝ 788, իսկ «Ապրելու երկիր»-ը՝ 1113 ձայն։

Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքում նախնական տվյալներով առաջարտը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է, որի օգտին քվեարկել է 5710 ընտրող, «Ապրելու երկիր» կուսակցությունը ստացել է 3856 ձայն, իսկ «Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների» դաշինքը՝ 3480 ձայն։

Արարատի մարզի Մասիս համայնքում առաջատարը նախնական տվյալներով «Դավիթ Համբարձումյան» դաշինքն է, որի օգտին քվեարկել է 14943 ընտրող։ ՔՊ-ի օգտին Մասիսում քվեարկել է 13461 ընտրող։

Արարատի մարզի Վեդի համայնքում առաջատարը «Իմ հզոր համայնք» կուսակցությունն է, որի օգտին քվեարկել է 8666 ընտրող։ Իշխող ՔՊ-ն Վեդիում ստացել է 7690 ձայն, իսկ «Հանրապետություն» կուսակցությունը՝ 3299 ձայն։

Եղեգնաձորում (Վայոց Ձոր) առաջատարը «Դավիթ Հարությունյան» դաշինքն է, որի օգտին քվեարկել է 4399 ընտրող, ՔՊ-ն ստացել է 1747 ձայն։

Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքում, ըստ նախնական տվյալների, բացահայտ առաջատարը իշխող կուսակցությունն է։ Մարտունիում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին քվեարկել է 14491 ընտրող։ Հավաքած ձայներով ՔՊ-ին հաջորդում է «Ալաշկերտ» դաշինքը, որը ստացել է 5046 ձայն։

Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքում, ըստ նախնական տվյալների, առաջատարը «Գուրգեն Մարտիրոսյան» դաշինքն է, որի օգտին քվեարկել է 9869 ընտրող։ ՔՊ-ն Գավառում ստացել է 7586, իսկ «Մեր համայնք» դաշինքը՝ 1402 ձայն։

Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում «Ահարոն Խաչատրյան» դաշինքի օգտին քվեարկել է 4993 ընտրող։ ՔՊ-ի օգտին քվեարկել է 6162, «Միասնական Վարդենիս» դաշինքի օգտին՝ 2206 մարդ։

Արագածոտնի մարզի Ապարան համայնքում առաջատարը «Կարեն Եղիազարյան» դաշինքն է, որի օգտին քվեարկել է 7421 ընտրող։ ՔՊ-ն Ապարանում ստացել է 3705 ձայն։

Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքում նախնական տվյալներով վստահ հաղթանակ է տանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։ Իշխող ուժի օգտին Աշտարակում քվեարկել է 14732 ընտրող, ՀՅԴ-ն ստացել է 2730, «Հայրենիք»-ը՝ 1176 ձայն։

Արթիկում (Շիրակի մարզ) առաջատարը ՔՊ-ն է՝ 7731 ձայնով, երկրորդ տեղում «Միասնական Արթիկ» կուսակցությունների դաշքինքն է՝ 4344 ձայնով։

Նմանատիպ նյութեր