72086 դիտում
16:32 08-04-2017
Արտակարգ դեպք Գյումրիում. կանչով հիվանդի մոտ մեկնած շտապօգնության բժիշկն ու վարորդը 40 րոպե պատանդ են պահվել. հիվանդը սպառնալիքներ տալով՝ պահանջում էր իրեն օղի տալ
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ ապրիլի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։
Ժամը 20։10-ի սահմաններում Գյումրի քաղաքի բնակիչ, 41-ամյա Արթուր Ադամյանը ոստիկանության Կումայրիի բաժին հայտնել է, որ նույն օրը, ժամը 19։00-ի սահմաններում, կանչով մեկնել են Գյումրի քաղաքի Ղանդիլյան փողոցի թիվ 119/242 տնակ, որտեղ կանչ տված քաղաքացին պատանդ է պահել իրեն և Գյումրի քաղաքի Արագածի փողոցի բնակիչ, 33-ամյա Գագիկ Խաչատրյանին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Կումայրիի բաժնում պարզել են, որ այդ քաղաքացին նույն հասցեի բնակիչ՝ 49-ամյա Արտյոմ Սարգսյանն է, ով ոգելից խմիչք օգտագործած վիճակում մոտ 40 րոպե թույլ չի տվել իրեն օգնության եկած բժիշկ Ա. Ադամյանին և շտապօգնության կայանի վարորդ Գ. Խաչատրյանին դուրս գալ տնակից, անհասցե հայհոյանքներ ու սպառնալիքներ է հնչեցրել իր և պահանջել է, որպեսզի բժիշկն իրեն օղի տա։
Փաստի առթիվ ոստիկանության Կումայրիի բաժնում նյութեր են նախապատրաստվում։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: