211652_close_icon

ԱՄՆ Կոնգրեսում առաջարկել են ստեղծել Սիրիայի հանցագործությունների հարցերով դատարան

views-count2824 դիտում article-date 13:07 08-04-2017
Ամերիկացի մի խումբ սենատորներ հայտարարել են Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ռեժիմի կողմից կատարված ու կատարվող հանցագործությունները հետաքննելու համար դատարան ստեղծել։ Այդ մասին հայտնում է gazeta.ru-ն։ Օրինագիծը քննարկման դրվել է Կոնգրեսի օրակարգում։ Նրանում ասվում է, որ դատավորների խումբը պետք է բաղկացած լինի տարբեր երկրների իրավաբաններից, որպեսզի տրվի հնարավորություն՝ ամբողջապես ու մանրազննին ուսումնասիրել մարդկության դեմ կատարված հանցագործությունները։ Ավելի վաղ ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները պատրաստվում է Սիրիայի իշխանությունների դեմ նոր պատժամիջոցներ կիրառել։

Նմանատիպ նյութեր