211652_close_icon
views-count5165 դիտում article-date 10:24 08-04-2017

Երբ պարտվում ես, շատ ավելի հեշտ է ասել՝ «խաղը ծախած է», քան ընդունել, որ դու թույլ ես խաղացել. «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Ինչո՞ւ ՕՐՕ դաշինքը, ունենալով բավականին ուժեղ թիմ և ցուցակի առաջին տեղերում հայտնի, հայրենիքի առջև ծառայություններ ունեցող մարդկանց, ունենալով բավականին սոլիդ նյութական միջոցներ (իհարկե, զգալիորեն ավելի քիչ, քան ՀՀԿ-ԲՀԿ-ն), ընտրություններում հանդես եկավ, մեղմ ասած, իր հնարավորություններից ցածր: Դրա մասին «պաշտոնապես» չի խոսվել. և կարելի է միայն ենթադրություններ անել: Իմ տպավորությամբ՝ այդ դաշինքը ընտրարշավի կեսից մի տեսակ «կոտրվեց»: Բայց եթե նույնիսկ այս ենթադրությունները ճիշտ են, անհաջողության համար կա, կարծում եմ, այլ պատճառ, այսինքն՝ երեք պատճառներ. 1/ այն, որ Վարդան Օսկանյանն անցած 5 տարում բավականաչափ ակտիվ չէր որպես պատգամավոր, 2/ այն, որ Սեյրան Օհանյանը շատ քիչ ժամանակ ուներ որպես ընդդիմադիր հանդես գալու, 3/ այն, որ Րաֆֆի Հովհաննիսյանը, շատերի կարծիքով, ոչ այնքան համոզիչ վարքագիծ էր որդեգրել 2013 թվականի նախագահական ընտրություններից հետո: Ես չեմ խոսում ընտրակաշառքի մասին, որի միջոցով, անշուշտ, ՀՀԿ-ԲՀԿ-ն մեծամասնություն ստացավ (այո, մեծամասնություն՝ չնայած մեկն, ըստ երևույթին, կոչվելու է իշխանություն, իսկ մյուսը՝ ընդդիմություն): Բայց այս պայմաններում «Ելքը» կարողացավ ստանալ 122 049 ձայն, իսկ ՕՐՕ-ն՝ 32 504 ձայն: Դա, իհարկե, ցավալի արդյունք է ՕՐՕ-ի համար: Բայց անհրաժեշտ է հասկանալ և վերլուծել այդ արդյունքի պատճառները, իսկ դրա համար դու պետք է խիստ, պահանջկոտ լինես ինքդ քո նկատմամբ: Շատ ավելի հեշտ է կասկածել «Ելքին», թե այդ դաշինքն ունի ինչ-որ «ստվերային պայմանավորվածություններ»: Երբ պարտվում ես, շատ ավելի հեշտ է ասել՝ «խաղը ծախած է», քան ընդունել, որ դու թույլ ես խաղացել: Այստեղից՝ ՕՐՕ-«Ելք» տգեղ ռազբորկան: Կարծում եմ՝ դրան վերջ պետք է դնի «Ելքը»: Նա, ով հասել է հարաբերական հաջողության, հենց նա էլ պետք է լինի առավել ներողամիտ և հանդուրժող»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր