Անգլիայում ֆուտբոլի խաղը 6 րոպեով դադարեցրել են շան պատճառով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Անգլիայի հյուսիսի և Միդլենդսի շրջանի կիսապրոֆեսիոնալ Պրեմիեր-Լիգայի «Հեյլսոուն Փաուն»-«Սքելմերսդեյլ» թիմերի ֆուտբոլային հանդիպումը դադարեցվել է 6 րոպեով` խաղադաշտում հայտնված համառ շան պատճառով:
Խաղն ավարտվել է տանտերերի հաղթանակով` 1:0, սակայն այս հանդիպումը կհիշեն շան պատճառով տեղի ունեցած իրադարձությունների շնորհիվ:
Խաղադաշտ մտած շանը երկար ժամանակ անհաջող փորձել են որսալ մարզադաշտի աշխատակիցները, ֆուտբոլիստները և նույնիսկ` հանդիսականները: Ուշագրավ է, որ երբ շանը կարողացել են հանգստացնել, վերջինս ինքնուրույն հեռացել է: