«Բայեր» - «Աուգսբուրգ» խաղը կայծակի հետևանքով դադարեցվել է 7 րոպեով
                        Գերմանական Բունդեսլիգայի 5-րդ տուրում «Բայեր»-ի և «Աուգսբուրգ»-ի միջև կայացած հանդիպումը եղանակային անբարենպաստ պայմանների հետևանքով դադարեցվել է: Հանդիպումը, որը կայացել է Լևերկուզենի «Բայարենա» մարզադաշտում,  ուժեղ կայծակի հետևանքով դադարեցվել է 39-րդ րոպեին, սակայն  գլխավոր մրցավարի որոշմամբ  7 րոպե անց հանդիպումը վերսկվել է: 
Հիշեցնենք, որ վերոնշյալ խաղը ավարտվեց «Բայեր»-ի 1:0 հաշվով հաղթանակով:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

