Վրաստանի ֆուտբոլի առաջնության խաղը դադարեցվել է անկարգության պատճառով. տեսանյութ
                        Թբիլիսիի «Դինամոյի» եւ Քութաիսիի «Տորպեդոյի» միջեւ ֆուտբոլի Վրաստանի ազգային առաջնության 21-րդ տուրի հանդիպումը  դադարեցվել է երկրպագուների պատճառով:
Խաղի 60-րդ րոպեին, երբ դինամոականները հաղթում էին 2:0 հաշվով դաշտ են ներխուժել երկրպագուները և սկսվել է անկարգությունը, որին միջամտել են ոստիկանները:
Պատահածի հետևանքով խաղը հետաձգվել է, կան նաև ձերբակալվածներ:
                                            
                    
                    
                                                                    
                        
                        
                        
            


