211652_close_icon
views-count2058 դիտում article-date 19:16 06-04-2017

ՀՀ ԱԻ նախարարն ընդունեց Հայաստանում ԵՄ դեսպան Պ. Սվիտալսկուն

Այսօր՝ ապրիլի 6-ին, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դ. Տոնոյանն ընդունեց Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան պրն. Պյոտր Անտոնի Սվիտալսկուն, ՀՀ-ում Եվրոպական Միության պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Հոա-Բինհ Աջեմյանին և ՀՀ արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Ա. Մարգարյանին: Հանդիպման նպատակն էր քննարկել ՀՀ ԱԻՆ և ԵՄ միջև համագործակցության ընդլայնումը բնական և մարդածին աղետների ռիսկի նվազեցման ոլորտում: Հանդիպման ընթացքում քննարկվեց ԵՄ-ի հնարավոր աջակցությունը տարածաշրջանային համագործակցության զարգացմանը արտակարգ իրավիճակների ոլորտում, մասնավորապես՝ անդրսահմանային համագործակցություն ծավալելու հնարավորությունները՝ տարածաշրջանում աղետներին դիմակայունության մակարդակը բարձրացնելու նպատակով: Քննարկվեցին նաև համայնքների աղետակայունության կարողությունների հզորացման խնդիրները: Հանդիպման ավարտին պայմանավորվածություն ձեռք բերվեց ակտիվացնել վերոնշյալ գործընթացները Արևելյան գործընկերության ծրագրի շրջանակներում՝ ՀՀ արտաքին գործերի նախարարության օժանդակությամբ:

Նմանատիպ նյութեր