211652_close_icon
views-count2807 դիտում article-date 20:21 13-04-2017

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկուն

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանն այսօր ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկուն։ Ողջունելով հյուրին՝ Ա.Հովսեփյանը բարձր է գնահատել ԵՄ պատվիրակության հետ ձևավորված համագործակցությունը, կարևորել ցուցաբերվող աջակցությունը՝ մասնավորապես իրավապահ մարմինների կարողությունների զարգացման, քաղաքացիների իրավագիտակցության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ։ Կողմերը քննարկել են ապրիլի 2-ին ՀՀ-ում տեղի ունեցած համապետական ընտրություններին վերաբերող հարցեր։ ՔԿ նախագահը փաստել է, որ ընտրական գործընթացը կազմակերպելու համար ԵՄ-ի տրամադրած տեխնիկական աջակցությունն էապես նպաստել է ընտրախախտումների որոշ տեսակների կանխարգելմանը, բացահայտմանը։ Ա.Հովսեփյանը տեղեկացրել է, որ Քննչական կոմիտեի քննության ենթակա ընտրախախտումների վերաբերյալ հաղորդումների հիման վրա հարուցվել է 16 քրեական գործ, որոնցից 7-ն արդեն ուղարկվել է դատարան։ Ընտրատեղամասերում ընտրախախտումների վերաբերյալ հաղորդումներում մատնանշված հանգամանքների ստուգմանը մեծապես նպաստել են քվեարկության գործընթացը կազմակերպելու համար ընտրական հանձնաժողովներին տրամադրված տեխնիկական սարքավորումները, տեղամասերում առկա տեսանկարահանող սարքերը։ Սեղմ ժամկետներում ձեռք են բերվում բավարար ապացույցներ և դրանց հիման վրա տրվում համարժեք քրեաիրավական գնահատական, ինչը մի կողմից նպաստում է վարույթի մասնակիցների դատավարական իրավունքների և շահերի պաշտպանությանը, մյուս կողմից՝ փաստում պատժի անխուսափելիությունը։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել՝ ընտրական գործընթացում ընտրախախտումների այլ դրսևորումների դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացրնելու, նոր գործիքներ մշակելու վերաբերյալ։ [b]ՀՀ քննչական կոմիտե[/b]

Նմանատիպ նյութեր