1732 դիտում
20:05 08-06-2016
ՀՀ ՔԿ Նախագահ Աղվան Հովսեփյանն ընդունել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկուն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
ՀՀ ՔԿ Նախագահ Աղվան Հովսեփյանն այսօր ընդունել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկուն։ Հանդիպմանը ներկա է գտնվել նաև ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ Վահագն Հարությունյանը։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ։ ՀՀ ՔԿ նախագահը ներկայացրել է քննչական կոմիտեի կառուցվածքը, գործառույթների շրջանակը, քննության որակն ու արդյունավետությունը բարձրացնելու, քննիչի անկախության երաշխիքների ստեղծման, կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու ուղղությամբ իրականացված քայլերը։
Դեսպանը բարձր է գնահատել կատարված աշխատանքը՝ հավաստելով իրենց պատրաստակամությունը` շարունակելու Քննչական կոմիտեի հետ համագործակցությունը՝ դատաիրավական բարեփոխումների արդյունավետ իրականացման, արտագերատեսչական, անկախ քննչական կառույցի զարգացման համար։
Պ.Սվիտալսկին գոհունակություն է հայտնել ԵՄ պատվիրակության իրականացրած դրամաշնորհային ծրագրերով հայտնաբերված չարաշահումների ուղղությամբ քննչական կոմիտեի կողմից իրականացված քննության կապակցությամբ։ Կողմերը փաստել են բազմակողմնի և լրիվ քննություն իրականացնելու անհրաժեշտությունը՝ կարևորելով ինչպես չարաշահումների իրական ծավալների, կատարված հափշտակության մեխանիզմների և իրականացնողների բացահայտումը, այնպես էլ՝ պատճառված վնասների վերականգնումը։
«Հիմնարար իրավունքներն ու ազատությունները՝ ապագայի երաշխիք» անվամբ ծրագրի համար հատկացված դրամաշնորհից հափշտակություններ կատարելու դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել երեք անձի, որոնցից 2-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։
Իրականացված մեծածավալ քննչական գործողությունների ընթացքում նոր տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ բացի վերը նշված ծրագրից հափշտակություններ են կատարվել նաև այլ ծրագրերի շրջանակներում, որոնք ևս դարձվել են քննության առարկա։
Դեսպանի հետ ձեռք է բերվել համաձայնություն՝ գործող օրենսդրության շրջանակներում շարունակել փոխգործակցությունը՝ ԵՄ պատվիրակության կողմից հատկացված դրամաշնորհների իրականացման ընթացքում հնարավոր այլ չարաշահումների բացահայտման ուղղությամբ։
Դեսպանը շրջայց է կատարել Քննչական կոմիտեի շենքում, ծանոթացել աշխատանքային պայմաններին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
Նմանատիպ նյութեր
2191 դիտում
20:04 01-02-2017
ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանն ընդունել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկուն
2812 դիտում
20:09 12-12-2016
ՀՀ քննչական կոմիտեի Նախագահ Աղվան Հովսեփյանն ընդունել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկուն
Այս բաժնից
988 դիտում
22:24 21-12-2024
Ցնցված և վշտացած եմ․ Փաշինյանը գրառմամբ ցավակցել է Գերմանիային
967 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
901 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր