211652_close_icon
views-count1620 դիտում article-date 08:52 22-07-2016

Դեսպան Պյոտր Սվիտալսկուն հաջողվել է լուծել պահանջվող 16 մլն եվրոյի խնդիրը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ ընտրական օրենսգրքի փոփոխությունները կյանքի կոչելու համար անհրաժեշտ 16 մլն եվրոյի խնդիրն արդեն իսկ լուծվել Է։ Մեզ հայտնի դարձավ, որ Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկուն հաջողվել է շատ ավելի մեծ գումար գտնել, քան պահանջվող 16 մլն եվրոն է։ Այս անգամ էլ խնդիր է առաջացել, քանի որ Հայաստանի իշխանությունների ներկայացուցիչները քննարկումների ժամանակ ասում են, թե իբր մինչև առաջիկա ընտրությունները ընտրողների 10 մատների մատնահետքերի բազա հնարավոր չի լինի հավաքել։ Ներկայումս միջազգային կազմակերպությունները և ՀՀ իշխանությունները քննարկում են ընտրական համակարգի փոփոխությունների հնարավոր մասշտաբները։ Հիշեցնենք, որ վերը նշված 16 մլն եվրո գումարն անհրաժեշտ է, որպեսզի նոր համակարգ ներդրվի, որը թույլ կտա ընտրական ցուցակները մաքրել, ինչպես նաև իրականացնել քվեարկության ընթացքի առցանց հեռարձակում»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր