«Լիվերպուլը» մեծ կորուստ ունեցավ
«Լիվերպուլի» կիսապաշտպան Սադիո Մանեն վիրահատության կենթարկվի: Այս հարցով վերջնական որոշումը ակումբը կկայացնի առաջիկա 48 ժամերի ընթացքում:
Սենեգալցին վնասվածք էր ստացել ապրիլի 1-ին` «Էվերթոնի» հետ խաղի (3:1) ժամանակ և թիմի բժշկական շտաբի կարծիքով, նրա ծնկահոդի վնասվածքը բուժելու համար վիրահատությունը անհրաժեշտ է:
Բոլոր դեպքերում, 24-ամյա ֆուտբոլիստը բաց կթողնի առնվազն 2 ամիս և այս մրցաշրջանում այլևս չի խաղա: Սա շատ մեծ կորուստ է մերսիսայդցիների համար, քանի որ Մանեն «Լիվերպուլի» առանցքային խաղացողներից մեկն էր և հարձակման գծի առաջատարը:


