5388 դիտում
10:16 05-04-2017
Լճի մեջ մի քիչ նոր ջուր կավելացնեն, որ ճահճացում չսկսվի. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Այսպիսով, ունենք իրավիճակ, երբ ՀՀԿ-ն ներկայացել է, այսպես ասած, բյուրեղյա ցուցակով, նոր ցուցանակով, նոր դեմքերով, բայց խորհրդարանում է հայտնվել հների կամ, այսպես ասած, ՀՀԿ-ի «80-ականների զենքերի» շնորհիվ: ՀՀԿ-ն «հաղթել» է, և այժմ պետք է սկսվի հաղթական «ավարի» բաժանումը:
ՀՀԿ-ում իսկապես առաջանում է հետաքրքրական իրավիճակ՝ ով է տանելու հաղթանակի դափնին: Ակնհայտ է մի բան, որ գործնականում անհնար է կոմպրոմիսը, եթե դրված է համակարգային բարեփոխումների խնդիր: Այսինքն՝ չեն կարող լինել բարեփոխումներ, եթե «80-ականների զենքը» դուրս չի գրվում իշխանությունից: Եթե իշխանության մեջ շարունակվում է նորի և հնի խաղաղ գոյակցությունը, ապա դա կնշանակի, որ լճացումն է շարունակվելու, պարզապես լճի մեջ մի քիչ նոր ջուր կավելացնեն, որ ճահճացում չսկսվի»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1361 դիտում
09:29 23-07-2014
ԱԺ-ում տեսախցիկների թիվը կավելացնեն. Ժողովուրդ
1196 դիտում
14:55 26-11-2014
Ռուսաստանը և Թուրքիան կավելացնեն «Երկնագույն հոսք»-ով գազամատակարարման ծավալները
3017 դիտում
16:23 31-05-2016
ՆԱՏՕ-ի անդամ երկրները կավելացնեն ռազմական ծախսերը՝ հակազդելու համար Ռուսաստանին. FT
Այս բաժնից
940 դիտում
08:50 09-11-2024
Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը շահագրգռված չէ գերիների ու բռնի առևանգվածների ազատ արձակման հարցում. «Փաստ»
892 դիտում
08:29 09-11-2024
Կապիտուլացիայից 4 տարի անց. ինչ ունենք. «Ժողովուրդ»