211652_close_icon
views-count1361 դիտում article-date 09:29 23-07-2014

ԱԺ-ում տեսախցիկների թիվը կավելացնեն. Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Եվ միայն այդ նպատակով ՀՀ կառավարության վաղվա նիստում նախատեսված է խորհրդարանին տրամադրել 17 մլն դրամ: «ՀՀ Ազգային ժողովի վարչական մասնաշենքը ժամանակակից տեսահսկվող համակարգով վերազինելու համար, որը խիստ անհրաժեշտ է՝ անվտանգության խնդիրներով պայմանավորված»,- նշված է որոշման նախագծում: Թերթը հիշեցնում է, որ տարեսկզբին, երբ ԱԺ նախագահը Հովիկ Աբրահամյանն էր, խորհրարանի շենքում ներսից ու դրսից տեսախցիկներ տեղադրել էին: Ու այդ նպատակով փետրվարին ծախսվել էր 46 մլն դրամ: Ի դեպ, կառավարությունը որոշել է 1.8 մլն դրամ էլ տրամադրել խորհրդարանում օդորակիչներ, և 3 մլն դրամ էլ՝ համակարգիչներ գնելու համար»։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր