1253 դիտում
14:55 26-11-2014
Ռուսաստանը և Թուրքիան կավելացնեն «Երկնագույն հոսք»-ով գազամատակարարման ծավալները
Ռուսաստանը և Թուրքիան հաստատել են «Երկնագույն հոսք» գազատարով Թուրքիային մատակարարվող գազի ծավալները 3 մլրդ խմ-ով ավելացնելու մտադրության մասին: Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ Էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը՝ Մոսկվայում կայացած ռուս-թուրքական միջկառավարական հանձնաժողովների նիստի արդյունքներն ամփոփելուց հետո, հաղորդում է Ria Novosti-ն:
Այս տարվա հոկտեմբերի սկզբին «Գազպրոմ»-ը հայտարարեց, որ երկու երկրները պայմանավորվել են առաջիկայում «Երկնագույն հոսք»-ով փոխադրվող գազի ծավալները տարեկան 16-ից մինչև19 մլրդ խմ-ի հասցնելու մասին:
Նրա խոսքով՝ ներկա պահին «Գազպրոմ»-ը և թուրքական Botas ընկերությունը աշխատում են տեխնիկական և տնտեսական պարամետրերը ճշտելու ուղղությամբ: Իր հերթին, Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը հայտնել էր, որ Գազպրոմը, ըստ նախնական հաշվարկի, կարող է «Երկնագույն հոսք»-ով գազի մատակարարումը սկսել 2016 թվականի սկզբից:
Նմանատիպ նյութեր
1410 դիտում
14:20 21-04-2014
Ռուսաստանը և Թուրքիան պայմանավորվել են ավելացնել «Երկնագույն հոսք» գազատարի թողունակությունը մինչև 19 մլրդ խմ
1531 դիտում
13:34 11-12-2014
«Հարավային հոսք»-ի փոխարեն կառուցվող նոր գազատարը կանվանվի «Թուրքական հոսք»
6898 դիտում
22:59 15-07-2020
ԱՄՆ-ը մտադիր է նոր պատժամիջոցներ կիրառել «Հյուսիսային հոսք 2»-ի և «Թուրքական հոսք»-ի հանդեպ
Այս բաժնից
847 դիտում
13:21 05-01-2025
ՌԴ-ն ուկրաինական ՄիԳ 29 է խոցել
1129 դիտում
12:36 05-01-2025
Բայդենը Քլինթոնին, Սորոսին, Մեսսին և ևս 16 մարդու շնորհել է ԱՄՆ քաղաքացիական բարձրագույն պարգևը
619 դիտում
12:11 05-01-2025
Գերմանիայի իշխանությունները չգիտեն, թե երբ են իսլամիստներին վտարելու Սիրիա