159664 դիտում
10:06 05-04-2017
Սկանդալ՝ Նուբարաշենի խճուղում տեղի ունեցած աղմկահարույց սպանությունից. գաղտնի վկան պատմում է, որ կեղծ ցուցմունքներ է տվել նախկին ոստիկանապետի և ՀՔԾ-ի քննիչի սպառնալիքների տակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Անցած տարվա հունիսի 4-ին Նուբարաշենի խճուղում 58-ամյա Եղիշե Խաչատրյանի սպանության գործով որպես փակ վկա ներգրավված «Արմեն Վաչագանի Սարգսյան» անուն-ազգանուն-հայրանունով մարդ գոյություն չունի, այլ այդ անվան տակ, ինչպես ինքն է նշում, ճնշումների ազդեցությամբ ցուցմունքներ է տվել Դավիթ Գրիգորյանը: Վերջինս դեպքի վայրին մոտ գտնվող ավտոմեքենաների վերանորոգման կետի աշխատակից է:
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում նա, հիշելով դեպքի մանրամասները, ասաց.
«Այդ երեկո ես սովորականի նման աշխատանքի էի . Mercedes մեքենայի տակ շիթ էի ձգում, Մերուժն էլ լույսն էր պահում: 23:00-ի սահմաններում ձայներ լսեցի, դուրս գալով՝ տեսա, որ մի քանի երիտասարդ վազելով դեպի մեզ են գալիս: Նրանք փորձեցին ներսում վիճաբանություն հրահրել, սակայն չթողեցինք: Դրանից հետո մի երիտասարդ վազելով դուրս եկավ, իր հետևից ես դուրս եկա և նկատեցինք, որ դրսում բավականին շատ մարդ կա ու գետնին ընկած մի տղամարդ: Սև գույնի մեքենա կար, մեջը՝ երկու հոգի, իսկ գետնին ընկած տղամարդու մոտ մի աղջիկ օգնություն էր կանչում: Այդ պահին անմիջապես զանգել եմ շտապօգնություն ու գնացել աշխատանքիս վայրը: Ճանապարհին իմ առջև դուրս եկավ մի երիտասարդ տղա, ում ես չէի ճանաչում, տեսել էի նաև ներսում վթարված մեքենայի մոտ և միայն դեպքից երկու օր անց իմացա, որ անունը Խաչիկ է: Նա մինչև այդ եղել է սերվիսի ներսում:
Դեպքի հաջորդ օրը երեկոյան գալիս եմ տուն, դեպքի մասին պատմում հայրիկիս և պառկում քնելու: Առավոտյան ոստիկանությունից մեր տուն են գալիս և ինձ, Մկոյին և Ավոյին, ովքեր նույնպես աշխատում էին նույն սերվիսում, տանում են Էրեբունու բաժին: Այնտեղ մինչև երեկո մեզ պահում են՝ փորձելով ճշտել մեր ունեցած ինֆորմացիան՝ դեպքի հետ կապված: Գիշերը մեզ բաց են թողում: Հայկը, ով սերվիսի տնօրենն է, թե ինչ է խոսում ոստիկանապետի հետ, չգիտեմ, բայց ասում է, որ Դավոն կգա և ամեն բան կպատմի, ինքը տեղյակ է: Այնուհետև սկսում է ինձ համոզել, որ ոստիկանապետը մեր ընկերն է, որ հանգիստ լինեմ, ոչ մի բան չկա, ես կեղծ անունով ցուցմունք կտամ և ինձ ոչ մեկ չի ճանաչի: Ես, իհարկե , չհամաձայնվեցի, սակայն Հայկոն ասաց, որ հանգիստ լինեմ, ասաց, որ ոչ մի բան չի լինի: Տանում են Էրեբունու բաժին, ոստիկանապետը ասում է, որ ասեմ, ինչ պետք է, իրենք էլ կավելացնեն, ցուցմունքը կտամ և ոչ ոք չի իմանա իմ ինքությունը:
Քննիչը ինձ տանում է իր սենյակ, սկսում հայհոյել, անպատվել, սպառնալիքներ հասցնել, որ կդատապարտի՝ հանցագործությունը թաքցնելու համար, սակայն ես քննիչին անընդհատ ասում եմ, որ բան չեմ տեսել, ո՞նց կարող եմ կեղծ ցուցմունք տալ, բայց նա շարունակում է ինձ ստիպել՝ խոստանալով, որ իմ անձը չի բացահայտվի: Այդպես ես տալիս եմ նրանց ցանկացած ցուցմունքը, քանի որ նրանք շարունակում էին վստահեցնել, որ իմ անձը չի բացահայտվի և ամեն բան լավ կլինի:
Հաջորդ օրը BMW X5-ով երկու քննիչ ինձ տարան առերեսման: Նրանք ինձ ասում էին, որ ձախից երկրորդը կանգնած է լինելու Խաչիկ Կոսյանը, և որ իրենք ինձ կհուշեն: Այնտեղ, ինչ-ինչ պատճառներով, Խաչիկ Կոսյանին փոխում են ձախից 4-րդը և ինձ ականջիս հուշում, որ ասեմ, թե նրան ճանաչում եմ, և նա խփել է: Ես նրանց ասածով չեմ անում. ասում եմ, որ դեպքի վայրում տեսել եմ, սակայն չեմ տեսել, որ խփել է: Երբ վերև ենք բարձրանում, ինձ նախատում են, որ ես ինչու իրենց ասածով չասացի:
Այդտեղից եկել ենք կրկին Էրեբունի բաժին՝ ցուցմունքը շարունակելու, որտեղ ինձ նորից ստիպեցին, համոզեցին , որ ստորագրեմ այն ցուցմունքի տակ, որը գրված էր իրենց սրտով:
Այդ ամենից հետո սերվիսի տնօրեն Հայկոն հանդիպել է հայրիկիս և խոստացել, որ ամեն բան լավ է լինելու և իմ անձը չի բացահայտվելու:
Այնուհետև գործերը Էրեբունու քննչական բաժնից ուղարկվեցին հատուկ քննչական ծառայություն, որտեղից քննիչ Կոստանդյանը ինձ անընդհատ զանգում էր, կանչում տարբեր տեղեր, որ ցուցմունքները ստորագրեմ և ամեն բան լավ կլինի: Ես ամեն անգամ հարցնում էի, թե ինչ ցուցմունքներ են, իսկ նա պատասխանում էր, որ «այն են, ինչ գրել ես Էրեբունիում»: Երբ հերթական անգամ զանգեց, ես կոպիտ խոսեցի՝ ասելով, որ այս ամենի հետ կապ չունեմ, նախարարին նամակ եմ գրելու, որ այս ցուցմունքները ստիպողաբար եմ գրել:
Կոստանդյանը խնդրում էր, որ չգրեմ,իսկ երբ գրելու ժամանակը գա, ինքը կասի:
Հետո նա իմացավ, որ իմ մոտ կարևոր ձայնագրություն կա և կանչեց աշխատանքի վայր՝ հանդիպելու: Ես ամեն անգամ չէի գնում: Մի օր էլ եկավ աշխատանքիս վայրը, ինձ տվեց 10.000 դրամ և ասաց, որ երբ աշխատանքս վերջացնեմ, տաքսիով հանդիպեմ իրեն: Մինչ օրս դեռ չեմ գնացել ու չեմ պատրաստվում գնալ:
Այդ ընթացքում ես շարունակում էի գնալ աշխատանքի: Գործով ձերբակալվածներից Արտաշի հայրը իր մեքենան մեր մոտ էր սարքում, և ես ամեն անգամ ուզում էի մոտենալ, ասել, որ Արմեն Սարգսյանը ես եմ, սակայն չէի համարձակվում. վախենում էի հետևանքներից: Բայց օրերից մի օր մոտեցա և պատմեցի, որ ինձ տարբեր միջոցներով ստիպել են ցուցմունք տալ: Կասկածյալների հարազատները ինձ հետ ամենևին էլ վատ չվարվեցին, ավելին, խորհուրդ տվեցին, որ դիմեմ մամուլին և համապատասխան մարմիններին՝ իրականությունը ջրի երես հանելու համար»:
Վերջում Դավիթը հավելեց, որ իր ցուցմունքում նշված անձանցից միայն Խաչիկին է դեմքով ճանաչում և վերջ: Նա ցանկություն հայտնեց, որ իր այս քայլով արդարություն հաստատվի, քանի որ այս ամենը իր խղճի վրա չի նստում:
Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2017/01/26/1057108/]հայտնել [/url]էր [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը, թիվ 12125816 քրեական գործով մեղադրյալ Խաչիկ Հակոբի Կոսյանի հայր՝ Հակոբ Խաչիկի Քոսյանը նամակ էր հղել ՀՀ գլխավոր դատախազ, արդարադատության առաջին դասի խորհրդական Արթուր Դավթյանին, որում ասված էր.
«Մեծարգո պարո՛ն Դավթյան, Նախքան դիմում-բողոքիս բուն բովանդակությանն անցնելը, ուզում եմ ներկայացնել ինձ և իմ ընտանիքը: Ես շուրջ 40 տարի աշխատել և ծառայել եմ տարբեր պետական մարմիններում՝ զբաղեցնելով տարբեր պաշտոններ: 2014թ.-ին անցել եմ կենսաթոշակի, արդարադատության գնդապետ եմ: Ավագ որդիս՝ Խաչիկ Հակոբի Կոսյանը, 15 տարեկանում էքստեռն կարգով ավարտել է դպրոցը և ընդունվել ու ավարտել պետական համալսարանի իրավաբանության ֆակուլտետը: 2010թ.-ին դատապարտվել է ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով և 2011թ.-ին համաներման արդյունքում ազատվել է պատժի հետագա կրումից և նույն տարում ընդունվել Երևանի պետական համալսարանի իրավաբանության ֆակուլտետի մագիստրատուրան: 2014թ.-ից վերապատրաստման է անցել ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայությունում, իսկ 2015թ.-ից աշխատանքի է անցել ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության Կենտրոն և Նորք-Մարաշ բաժնում՝ ստանալով արդարադատության լեյտենանտի կոչում: Կրտսեր որդիս՝ Գրիգոր Հակոբի Կոսյանը, ավարտել է Երևանի պետական համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետը և այժմ սովորում է գիտությունների ազգային ակադեմիայի մագիստրատուրայում, զուգահեռաբար աշխատելով «Դիստրիմէքս» ընկերությունում: Դուստրս՝ Արևիկ Հակոբի Քոսյանը, սովորում է Երևանի պետական համալսարանի իրավաբանության ֆակուլտետի երկրորդ կուրսում: Ես, որպես հայր, այս դիմում-բողոքը Ձեզ չէի հասցեագրի, եթե վերը նշված քրեական գործով կատարվեր օբյեկտիվ, բազմակողմանի և անաչառ քննություն: Նախաքննական մարմինը զոհ գնալով տուժողի իրավահաջորդի՝ ոմն Մեյթիխանյանի, շանտաժներին ու սպառնալիքներին իրականացրեց ակնհայտ կողմնակալ նախաքննություն, որի արդյունքում շուրջ ութ ամիս է անմեղ որդիս գտնվում է անազատության մեջ: Ես հույս չունեմ, որ այս իրավիճակում դատարանը կիրականացնի արդար դատաքննություն, քանի որ տուժողի իրավահաջորդը արդեն հասկանալով, որ կարող է իր նպատակներին չհասնել, գործի է դրել իր ստոր մեթոդները այս անգամ արդեն ցանկանալով ծնկի բերել նաև դատարանին: Այնուամենայնիվ, իրականացված ոչ օբյեկտիվ նախաքննության արդյունքում ինչպե՛ս նախաքննական մարմինը, այնպե՛ս էլ հսկողություն իրականացնող դատախազը քավության նոխազ լինելով տուժողի իրավահաջորդի սպառնալիքներին, շինծու մեղադրանքով գործը գլորեցին դատարան, միայն թե «հանրաճանաչ» Մեյթիխանյանը գոհ լինի իրենց սարքած գործից»։
[b]Հատուկ քննչական ծառայության հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչ Դավիթ Կոստանդյանն է
[/b][img]http://shamshyan.com/ups/images/0072971001491372858250887.jpg[/img]
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
767 դիտում
11:43 02-07-2014
Քաղաքացուց ցուցմունքներ են կորզել սպառնալիքների ազդեցության տակ. ՀՔԾ