Սկանդալ՝ Արարատի և Վայոց ձորի մարզերի դատարանում. վկան հայտնել է, որ կրակոցների ժամանակ ինքը նախկին գյուղապետի որդուն չի տեսել, իսկ իրեն կեղծ ցուցմունք տալու մեջ ուղղորդել են ոստիկանության Արարատի բաժնի աշխատակիցները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 10-ին ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնից տեղեկություն է փոխանցել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վեդիի բաժին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ այդ տեղեկության, Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում դատական նիստի ժամանակ, որը կապված է եղել 2024 թվականի հոկտեմբերի 3-ին Սուրենավան գյուղում տեղի ունեցած կրակոցների փաստով, որի ժամանակ Սուրենավանի նախկին գյուղապետի որդին կասկածվում էր կրակոցի արդյունքում քաղաքացուն հրազենային վնասվածք պատճառելու մեջ, դատարանում գործով վկա Տիգրան Նիկողոսյանը հայտարարել է, որ նախաքննության ընթացքում իր տված ցուցմունքը չի համապատասխանում իրականությանը, դեպքի վայրում ինքը Արթուր Զեյնալյանին չի նկատել, իսկ նախաքննության ընթացքում ցուցմունք է տվել, որ վերջինիս կրակոցից հետո տեսել է դեպքի վայրից հեռանալիս, քանի որ ոստիկանության աշխատակիցները իրեն հայտնել են, որ գործը արդեն բացահայտված է և այն կատարել է Արթուր Զեյնալյանը և իրեն հորդորել են այդ մասին ցուցմունք տալ։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Տ. Նիկողոսյանի հայտնած ոստիկանը Վեդիի ոստիկանության Արարատի նախկին բաժնի պետ Ֆիլիպպ Ստեփանյանն է, ում ամիսներ առաջ ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը հեռացրել է զբաղեցրած պաշտոնից:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Զեյնալյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, 297-րդ հոդվածի 3-րդ մասի և 335-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, անցյալ տարվա հոկտեմբերի 3-ին կրակոցներ էին հնչել Արարատի մարզում: Ժամը 19:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Արարատի մարզային վարչությունում և ոստիկանության Արարատի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Սուրենավանում կրակոցներ են հնչել և կա վիրավոր:
Մինչ գյուղ կժամաներ ոստիկանության Արարատի բաժնի օպերատիվ խումբը՝ վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանի, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Մամիկոն Հակոբյանի և ոստիկանության Արարատի բաժնի պետ Ֆիլիպպ Ստեփանյանի գլխավորությամբ, «Արարատ» բժշկական կենտրոնից ժամը 20:00-ին ահազանգ է ստացվել, որ «ձախ սրունքի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:
Հիվանդանոց մեկնած ոստիկանները պարզում են, որ վիրավորը Արարատի մարզի բնակիչ 42-ամյա Արտակ Զ.-ն է:
Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնում են, որ վիրավորի վիճակը միջին ծանրության է և նա ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալ:
Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, ոստիկանության Արարատի մարզային վարչության, ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները օպերատիվ տվյալներով պարզել էին, որ նույն օրը՝ ժամը 19:30-ի սահմաններում, Սուրենավան գյուղի Երևանյան խճուղի 14 հասցեում գտնվող, հասարակական վայր հանդիսացող գազալցակայանում Արտակ Զ.-ն և Արարատի մարզի բնակիչ 26-ամյա Արման Պ.-ն, դեռևս անհայտ հանգամանքներում, վիճել էին Արարատի մարզի բնակիչ 24-ամյա Արթուր Զ.-ի հետ՝ միմյանց հասցեին հնչեցրել հայհոյանքներ, իսկ այդ ընթացքում Արթուր Զ.-ն իր մոտ պահվող ատրճանակով կրակոցներ էր արձակել, ինչի հետևանքով Արտակ Զ.-ն ստացել էր հրազենային վնասվածք:
Դեպքի մասին ոստիկանության Արարատի բաժնից տեղեկությունը փոխանցել էին ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժին, որտեղից ժամանել էր քննչական խումբը՝ վարչության պետ Տիգրան Շոխոյանի, վարչության պետի տեղակալ Ներսես Մուրադյանի, Վեդիի քննչական բաժնի պետ Դավիթ Բաղդասարյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Դավիթ Դավթյանի գլխավորությամբ:
Դեպքի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել էր քրեական վարույթ:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկել են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի հանգամանքներն ամբողջական պարզելու, Արթուր Զ.-ին և հանցագործության գործիք ատրճանակը հայտնաբերելու ուղղությամբ:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկանները հայտնաբերել էին կռվի մասնակիցներից Արման Պ.-ին, ով կասկածանքով ձերբակալվել, ապա տեղափոխվել էր ոստիկանության Արարատի բաժին, որտեղից նրան ներկայացրել էին ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժին:
Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվել էին տեսախցիկի առաջ խոսել, ասել էին, որ Արթուր Զ.-ն Սուրենավանի նախկին գյուղապետ Կարո Կարապետյանի («Դուշման Կարո») ապօրինի որդին է, իսկ դեպքի վայրում էլ ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել էին ատրճանակից կրակված 3 պարկուճ և արնանման հետքեր:
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։