93160 դիտում
12:26 09-08-2018
Նուբարաշենի խճուղում տեղի ունեցած աղմկահարույց սպանության դատաքննությունը կրկին հետաձգվեց. գաղտնի վկան դատարան էր եկել առանց անձը հաստատող փաստաթղթի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Օգոստոսի 6-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում պետք է տեղի ունենար Նուբարաշենի խճուղում 58-ամյա Եղիշե Խաչատրյանի մահվան փաստով դատական հերթական նիստը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նիստի ժամանակ պետք է հարցաքննվեր գաղտնի վկան, ով լույս էր սփռելու առեղծվածային այս դեպքի վրա: Նրա վկայություններով ապացուցվելու էր, որ Ե. Խաչատրյանի մահվան գործով հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում որոշ իրավապահների կողմից կատարվել են իրավաբանին ոչ հարիր գործողություններ, ինչի հետևանքով կեղծ հոդված է դրվել Խաչիկ Կոսյանի վրա:
Դատական նիստը հետաձգվեց, քանի որ գաղտնի վկան առանց անձը հաստատող փաստաթղթի էր ներկայացել դատարան:
Դատական հաջորդ նիստը նշանակվեց սեպտեմբերի 10-ին:
Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2017/04/05/1063564/]ավելի վաղ [/url]հայտնել էր [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը, 2016 թ.-ի հունիսի 4-ին Նուբարաշենի խճուղում 58-ամյա Եղիշե Խաչատրյանի սպանության գործով որպես փակ վկա ներգրավված «Արմեն Վաչագանի Սարգսյան» անուն-ազգանուն-հայրանունով մարդ գոյություն չունի, այլ այդ անվան տակ, ինչպես ինքն էր նշել, ճնշումների ազդեցությամբ ցուցմունքներ էր տվել Դավիթ Գրիգորյանը:
Վերջինս դեպքի վայրին մոտ գտնվող ավտոմեքենաների վերանորոգման կետի աշխատակից է: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում նա, հիշելով դեպքի մանրամասները, ասում էր. «Այդ երեկո ես սովորականի նման աշխատանքի էի . Mercedes մեքենայի տակ շիթ էի ձգում, Մերուժն էլ լույսն էր պահում: 23:00-ի սահմաններում ձայներ լսեցի, դուրս գալով՝ տեսա, որ մի քանի երիտասարդ վազելով դեպի մեզ են գալիս: Նրանք փորձեցին ներսում վիճաբանություն հրահրել, սակայն չթողեցինք: Դրանից հետո մի երիտասարդ վազելով դուրս եկավ, իր հետևից ես դուրս եկա և նկատեցինք, որ դրսում բավականին շատ մարդ կա ու գետնին ընկած մի տղամարդ: Սև գույնի մեքենա կար, մեջը՝ երկու հոգի, իսկ գետնին ընկած տղամարդու մոտ մի աղջիկ օգնություն էր կանչում: Այդ պահին անմիջապես զանգել եմ շտապօգնություն ու գնացել աշխատանքիս վայրը:
Ճանապարհին իմ առջև դուրս եկավ մի երիտասարդ տղա, ում ես չէի ճանաչում, տեսել էի նաև ներսում վթարված մեքենայի մոտ և միայն դեպքից երկու օր անց իմացա, որ անունը Խաչիկ է: Նա մինչև այդ եղել է սերվիսի ներսում: Դեպքի հաջորդ օրը երեկոյան գալիս եմ տուն, դեպքի մասին պատմում հայրիկիս և պառկում քնելու: Առավոտյան ոստիկանությունից մեր տուն են գալիս և ինձ, Մկոյին և Ավոյին, ովքեր նույնպես աշխատում էին նույն սերվիսում, տանում են Էրեբունու բաժին: Այնտեղ մինչև երեկո մեզ պահում են՝ փորձելով ճշտել մեր ունեցած ինֆորմացիան՝ դեպքի հետ կապված: Գիշերը մեզ բաց են թողում: Հայկը, ով սերվիսի տնօրենն է, թե ինչ է խոսում ոստիկանապետի հետ, չգիտեմ, բայց ասում է, որ Դավոն կգա և ամեն բան կպատմի, ինքը տեղյակ է: Այնուհետև սկսում է ինձ համոզել, որ ոստիկանապետը մեր ընկերն է, որ հանգիստ լինեմ, ոչ մի բան չկա, ես կեղծ անունով ցուցմունք կտամ և ինձ ոչ մեկ չի ճանաչի: Ես, իհարկե , չհամաձայնվեցի, սակայն Հայկոն ասաց, որ հանգիստ լինեմ, ասաց, որ ոչ մի բան չի լինի: Տանում են Էրեբունու բաժին, ոստիկանապետը ասում է, որ ասեմ, ինչ պետք է, իրենք էլ կավելացնեն, ցուցմունքը կտամ և ոչ ոք չի իմանա իմ ինքությունը: Քննիչը ինձ տանում է իր սենյակ, սկսում հայհոյել, անպատվել, սպառնալիքներ հասցնել, որ կդատապարտի՝ հանցագործությունը թաքցնելու համար, սակայն ես քննիչին անընդհատ ասում եմ, որ բան չեմ տեսել, ո՞նց կարող եմ կեղծ ցուցմունք տալ, բայց նա շարունակում է ինձ ստիպել՝ խոստանալով, որ իմ անձը չի բացահայտվի: Այդպես ես տալիս եմ նրանց ցանկացած ցուցմունքը, քանի որ նրանք շարունակում էին վստահեցնել, որ իմ անձը չի բացահայտվի և ամեն բան լավ կլինի:
Հաջորդ օրը BMW X5-ով երկու քննիչ ինձ տարան առերեսման: Նրանք ինձ ասում էին, որ ձախից երկրորդը կանգնած է լինելու Խաչիկ Կոսյանը, և որ իրենք ինձ կհուշեն: Այնտեղ, ինչ-ինչ պատճառներով, Խաչիկ Կոսյանին փոխում են ձախից 4-րդը և ինձ ականջիս հուշում, որ ասեմ, թե նրան ճանաչում եմ, և նա խփել է: Ես նրանց ասածով չեմ անում. ասում եմ, որ դեպքի վայրում տեսել եմ, սակայն չեմ տեսել, որ խփել է: Երբ վերև ենք բարձրանում, ինձ նախատում են, որ ես ինչու իրենց ասածով չասացի: Այդտեղից եկել ենք կրկին Էրեբունի բաժին՝ ցուցմունքը շարունակելու, որտեղ ինձ նորից ստիպեցին, համոզեցին , որ ստորագրեմ այն ցուցմունքի տակ, որը գրված էր իրենց սրտով: Այդ ամենից հետո սերվիսի տնօրեն Հայկոն հանդիպել է հայրիկիս և խոստացել, որ ամեն բան լավ է լինելու և իմ անձը չի բացահայտվելու»:
[b]Հատուկ քննչական ծառայության հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչ Դավիթ Կոստանդյանն է
[/b][img]http://shamshyan.com/ups/images/0072971001491372858250887.jpg[/img]
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 80+
80+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
64525 դիտում
20:12 24-03-2020
Այսուհետ առանց անձը հաստատող փաստաթղթի ու թույլտվության տնից դուրս գալն արգելվում է
25868 դիտում
23:44 11-09-2020
Բնակելի տարածքից դուրս գտնվելիս և տեղաշարժվելիս անձը հաստատող փաստաթղթի առկայությունը պարտադիր է