Պայթյուն Թուրքիայի վերահսկիչ անցակետերից մեկի մոտ. կա զոհ և վիրավորներ
Թուրքիայի Շըրնաք նահանգի Գաբար շրջանի ավտոճանապարհներից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով թուրքական զինված ուժերի զինծառայող է զոհվել, ևս 5-ը մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։ Այդ մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները։
Ըստ տեղեկությունների՝ պայթուցիկ սարքը գործի է դրվել, երբ զինվորականներն օպերացիա էին իրականացնում։
Նախնական տեղեկությունների համաձայն՝ պայթյունը կարող է լինել Քրդստանի աշխատավորական կուսակցության ձեռքի գործը։