211652_close_icon
views-count31714 դիտում article-date 09:52 04-04-2017

Արտակարգ իրավիճակ Կոտայքի մարզում. գյուղացիների մրգատու այգիների ծառերը դաշտային մկները կրծել են և ոչնչացրել. նրանց հույսը գյուղատնտեսության նախարարությունն է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Կոտայքի մարզի Զորավան գյուղի բնակիչ, 31-ամյա Շանթ Սարգսյանի մրգատու ձառերի այգին, որը ընդգրկում է մոտ 5 հա տարածք, ամբողջովին վնասվել է և այլևս անհնար է եկամուտ ստանալ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դաշտային մկները ամբողջովին կամ ծառերի արմատներն են կրծել, կամ օղակաձև՝ ծառերի բունը: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում Շանթն ասում էր, որ 7 տարվա այգի էր և նոր էին պատրաստվում բերք հավաքել, ինչից ստացած եկամուտով էլ կմարեին բանկերից՝ այգին հիմնելու համար վերցրած խոշոր վարկերը: Ըստ նրա, դաշտային մկները այնպես են ոչնչացրել խնձորի, տանձի, սալորի ծառերը, որ այլևս վերականգնման ենթակա չէ, ինչպես մասնագետները նույնպես նշել են: Նաև մատնացույց արեց այլ այգիներ, որոնք նույնպես գտնվում են նման տխուր վիճակում և հույս հայտնեց, որ գյուղատնտեսության նախարարությունը կփոխհատուցի գյուղացիների կրած վնասը: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 47+
47+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր