23737 դիտում
19:15 27-09-2017
Գեղարքունիքի մարզի Դդմաշեն գյուղում կարկուտն ավերել է տանիքներ ու մրգատու ծառեր. գյուղացիների հույսը կառավարությունն է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ սեպտեմբերի 27-ին, հերթական կարկուտը տեղաց Գեղարքունիքի մարզի Դդմաշեն համայքնում, որը այս անգամ ևս ձեռնունայն չանցավ գյուղացիների բերքի կողքով:
Օրեր առաջ տեղացած ուժեղ կարկուտի լրացումն էր սա, որը ավերեց ամենը, ինչ այս ամիսների ընթացքում մշակել էին գյուղացիները: Այս և կողքի համյանքների բնակիչները մրգերից միայն կարողանում են մշակել և ստանալ տանձ և խնձոր, որը այս տարի կարկուտի պատճառով այլևս կարող ենք ասել չկա:
Գյուղացիները ինչ որ օգնության սպասելիք չունեն, քանի որ սրանից էլ ավելի վատ անակնկալների են հանդիպել բնության կողմից սակայն կառավարությունը նույնիսկ չի էլ խոսել փոխհատուցման մասին:
Ըստ գյուղացիների՝ այդ մասով անտեսված են, քանի որ օգնությունները կարծես միայն ուղված են սահմանամերձ գյուղերի և Արարատյան դաշտի բնակիչների համար:
Լեռնային այս գյուղի և հարակից գյուղերի բնակիչները կարկուտից տուժելուց հետո ամեն անգամ հաջորդում է հերթական արտակարգ իրակավիճակը, որը այստեղ արդեն ավանդույթ դարձած հոսանքի անջատումն է: Բանն այն է, որ երբ քամու արագությունը գերազանցում է 20-մ. վրկ. արագությունը հերթական հոսանքի սյունի կոտրումով կամ ավարտվում է սյունի ընկնելով, ինչի արդյունքում հարակից գյուղերը հոսանքազրկվում են մասամբ կամ ամբողջությամբ, իսկ վերականգման համար մի քանի ժամ կամ մեկ օր է պահանջվում:
Դեռ խորհրդային միության նվեր հոսանքի սյուները էլեկտրոցանցը ցանկություն չունի փոխելու, իսկ այդ ամենի ծանրությունը և հետևանքները կրկին բնակիչների ուսին է ընկած, ամեն անգամ հոսանքի անջատումից հետո բնակիչները պետք է մտածեն էլեկտրական ապրանքների վերանորոգման կամ նորի գնման մասին, քանի որ այդ անջատումներից դրանք շարքից դուրս են գալիս:
Իսկ փոխհատուցման մասին խոսք գնալ չի կարող, քանի որ պետք է լինեն այնպիսի ապացույցներ, որ այդ րոպեին է վառվել տվյալ տեխնիկան, իսկ այդ քաշքշուքներից խուսափելու համար բնակիչներին մնում է գնել նորը կամ հուսալ, որ գոնե եղանակը կամ էլեկտրոցանցը հերթական անակնկալը չի մատուցի:
Լուսանկարները և տեսանյութը՝ Էմին Մաթևոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 33+
33+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
577 դիտում
18:24 27-12-2024
ՏԿԵ նախարարն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել
499 դիտում
18:11 27-12-2024
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Լիտվայի ԱԳ նախարարի հետ