18793 դիտում
13:09 14-04-2024
Արտակարգ իրավիճակ՝ Արմավիրի մարզում․ գյուղացու այգին 3-րդ տարին է ճահճուտի է վերածվել՝ փչացնելով մրգատու ծառերը, իսկ Էջմիածնի քաղաքապետարանին չի մտահոգում բնության ոչնչացումը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Տևական ժամանակ է՝ Արմավիրի մարզում, Երևան-Արմավիր ավտոճանապարհին կից՝ Էջմիածնի վարչական տարածքում գտնվող հողակտորներից 74- ամյա Մարտիրոս Մարտիրոսյանի այգին ողողված է ոռոգման ջրով։
Արդեն փոքրիկ լճակի վերածված տարածքը իր մեջ է ընդգրկում ինչպես տասնյակ մրգատու ծառեր, այնպես էլ սեփականատիրոջ տնակը։
Երեկ՝ ապրիլի 13-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում Մ․ Մարտիրոսյանը ասաց․ «Խնդիրը արդեն 3-րդ տարին է, որ առկա է։
Ոռոգման ջուրը դուրս է գալիս առվից և ողողում իմ այգին։
Միլիոնավոր խորանարդ մետրերի ջուրը փտեցնում և փչացնում է ինչպես ծառերը, այնպես էլ բուսականությունը։
Անցած տարիներին էլ է եղել այդ խնդիրը, էլի ոչ մի քայլ չի արվել այն լուծելու համար։
Էջմիածնի քաղաքապետարանից, որի հսկողության տակ է գտնվում հողակտորը, ասում են, որ 1-2 ամսվա մեջ խնդիրը կլուծեն, բայց՝ ապարդյուն։
Բանն այն է, որ բոլոր սելավատարները փակել են, դրա համար էլ ջուրը գնալու տեղ չունի և կուտակվում է իմ այգում։
Տղաս գտնվում է Եվրոպայում, այնտեղից դառը քրտինքով աշխատած գումար է ուղարկել, որ այստեղ այգի հիմնեմ, բայց արդյունքը այսպիսին է։
Ջուրը ոսկի է, որը կորչում է այստեղ, իսկ պատկան մարմինները ուղղակի կարծես «ուղտի ականջում քնած լինեն»»։
Մեր զրուցակիցը նաև հայտնեց, որ պատրաստվում է դատական կարգով բողոք ներկայացնել և պահանջել նախ իր կրած վնասի փոխհատուցում, հետո էլ՝ խնդրի կարգավորում։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 58+
58+