5071 դիտում
17:38 03-04-2017
Մոսկվայում տեղի է ունեցել Հայաստանի և Արցախի զբոսաշրջային արդյունքը ներկայացնող շնորհանդես. ներկայացվել է Հայաստանի զբոսաշրջային ներուժը
Մոսկվայի Ժողովրդական տնտեսության նվաճումների ցուցահանդեսի (ВДНХ) հայկական տաղավարի տարածքում, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի և Հայաստանի զարգացման հիմնադրամի նախաձեռնությամբ, տեղի է ունեցել Հայաստանի և Արցախի զբոսաշրջային արդյունքը ներկայացնող շնորհանդեսը՝ մասնակցությամբ Ռուսաստանի զբոսաշրջության դաշնային գործակալության ներկայացուցիչների, ռուսաստանյան զբոսաշրջային օպերատորների ու լրատվամիջոցների:
Շնորհանդեսի նպատակն էր բարձրացնել Հայաստանի ճանաչելիությունը և խթանել զբոսաշրջային արդյունքը:
Միջոցառման ընթացքում ներկայացվել է հայկական խոհանոցային մշակույթը, կազմակերպվել է ուտեստների և ոգելից խմիչքների համտես։ «Կարին» պարային համույթի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը հյուրերի համար բացահայտել է հայկական պարարվեստը: «Մարաշլեան ռետրո ֆոտո ատելիեն» շնորհանդեսին ներկայացել է հայկական տարազների հավաքածուի նմուշներով և լուսանկարների ցուցահանդեսով:
Շնորհանդեսի ընթացքում ելույթներով հանդես են եկել զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը և Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի առևտրական ներկայացուցիչ Կարեն Ասոյանը:
Շնորհանդեսը վարել է Գայանե Բրեիովան։
Միջոցառման ընթացքում իրականացվել է խաղարկություն, որի հաղթողը հնարավորություն կունենա շահելու անվճար ուղևորություն դեպի Հայաստան։
Շնորհանդեսի աջակիցներն են Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը, Ժողովրդական տնտեսության նվաճումների ցուցահանդեսը, Ռուսաստանի զբոսաշրջության դաշնային վարչությունը՝ «Ռոստուրիզմ»-ը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
2440 դիտում
23:18 07-11-2018
Հայաստանի զբոսաշրջային ներուժը ներկայացվել է WTM London 2018 ցուցահանդեսում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
1715 դիտում
14:54 23-03-2015
Մոսկվայում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության թեմայով գրքի շնորհանդես
Այս բաժնից
1231 դիտում
23:43 21-01-2025
ԱՄՆ նոր պետքարտուղարը երդվել է
1963 դիտում
23:14 21-01-2025
Մարդու կյանքի համար վտանգավոր քիմիական նյութեր՝ թուրքական նռներում
1078 դիտում
22:47 21-01-2025
Շոլցն ասել է, որ Գերմանիան աջակցում է Հարավային Կովկասում կայուն խաղաղություն ապահովելու ջանքերին