Նազարբաևը պաշտոնական այցով ժամանել է Ադրբեջան
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը պաշտոնական այցով մեկնել է Ադրբեջան: Այդ մասին հաղորդվում է Նազարբաևի վարչակազմի թվիթերյան էջում:
Ադրբեջանական ԶԼՄ-ները տեղեկացնւոմ են, որ Բաքվի օդանավակայանում Նազարբաևին դիմավորել են Ադրբեջանի վարչապետի առաջին տեղակալ Յաղուբ Էյուբովը, արտգործնախարարի տեղակալ Խալաֆ Խալաֆովը և այլ պաշոտանատար անձինք: