Անգելա Մերկելը կոչ է արել փախստականներին հարգել Գերմանիայի օրենքները
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կոչ է արել փախստականներին հարգել գերմանական օրենսդրությունը, ինչպես նաև երկրի արժեքները և գերմանացիների կյանքը, հաղորդում է Ria Novosti-ն։
Այդ մասին նա հայտարարել է սիրիացի հայտնի լրագրող Համդի Ալ-Քասսարի հետ հանդիպման ժամանակ։
«Մենք ակնկալում ենք, որ այն մարդիկ, ովքեր եկել են մեզ մոտ, մեր օրենքներին համաձայն կշարժվեն, ինչպես նաև կհարգեն գերմանացիների կյանքը»,-ընդգծել է Մերկելը՝ հավելելով, որ գերմանացիներն էլ պետք է հարգեն փախստականներին։
Հիշեցնենք, որ Մերկելը խստորեն ննադատում է միգրացիոն քաղաքականությունը, ինչի պատճառով Գերմանիան «հեղեղվել է» միգրանտներով և զգալիորեն ավելացել են հանցագործություններն ու բախումները։