Անգելա Մերկելը կոչ է արել, որ մուսուլման երկրները նույնպես մասնակցեն ահաբեկչության դեմ պայքարին
Գերմանիայի Մյունխեն քաղաքում տեղի ունեցող անվտանգության համաժողովի ժամանակ ելույթ է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, ով կոչ է արել ահաբեկչության դեմ պայքարին մասնակցել նաև մուսուլման երկրներին։
Այս մասին հաղորդում է է ИТАР-ТАСС լրատվական գործակալությունը։
Մերկելն ավելացրել է նաև, որ պետք է իրարից տարբերել և տարանջատել խաղաղ իսլամիստներին ու ծայրահեղական իսլամիստներին, ովքեր կանգնած են ահաբեկչական գործողությունների գլխավերևում։