Ժոզե Մոուրինյո. Լացել պետք չէ
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն` ԱՊԼ-ում «Վեսթ Բրոմվիչի» հետ խաղից առաջ հայտնել է ֆուտբոլիստների վիճակի մասին:
«Արդեն գիտեք, թե ինչ է տեղի ունեցել Ջոնսի ու Սմոլինգի հետ` Անգլիայի հավաքականում: Մեր մոտ նաև Պոգբան էլ է վնասվածք ստացել:
Ջոնսի ու Սմոլինգի դեպքում արդեն պարզ է, որ նրանք երկար ժամանակով են շարքից դուրս եկել: Պոգբայի դեպքում ոչ մի տեղեկություն չունեմ:
Բայց դա կարևոր չէ: Կարևորն այն ֆուտբոլիստներն են, որոնք պատրաստ են խաղալ: Ես նրանց վստահում եմ, նրանք կպայքարեն բոլորիս համար:
Պետք չէ լացել կամ մտածել նրանց մասին, որոնք չենք կարող խաղալ: Հայտնի է, որ Էրերան ու Իբրահիմովիչն էլ որակազրկված են», ասել է պորտուգալացին:


