211652_close_icon
views-count5894 դիտում article-date 15:44 24-10-2016

Ժոզե Մոուրինյո. Ես պետք է ներողություն խնդրեմ երկրպագուներից

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ «Չելսիից» կրած [url=https://shamshyan.com/hy/article/2016/10/23/99231/]պարտությունից[/url] (0:4) հետո ներողություն է խնդրել մանկունյանցիների երկրպագուներից: «Մեր երկրպագուները հրաշալի աջակցություն ցույց տվեցին 90 րոպե շարունակ: Մենք ամբողջ աշխարհով մեկ հիասթափեցրինք միլինավոր երկրպագուների, այժմ նրանք իրենց շատ վատ են զգում: Ցավում եմ և որպես թիմի մարզիչ պետք է ներողություն խնդրեմ այս պարտության համար: Միակ բան, որ կարող եմ ասել. ես 100 տոկոսով պատկանում եմ «Մանչեսթեր Յունայթեդին»: Ոչ թե 99, իսկ մի տոկոս էլ «Չելսիի» կամ մեկ այլ ակումբի օգտին: Ես հարյուրտոկոսանոց մանկունյանցի եմ, այդ իսկ պատճառով ծանր եմ տանում այս իրավիճակը: Իսկ խաղացողներին արդեն ասել եմ, որ սրան մեկ պատասխան կա. վաղը մարզումներ են, պետք է շարունակենք պայքարել», ասել է Մոուրինյոն:

Նմանատիպ նյութեր