Ժոզե Մոուրինյո. Իմ խաղացողները պետք է դուրս գան Վան Գալի ազդեցության տակից
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտնել է, որ ֆուտբոլիստները առայժմ թիմի նախկին մարզիչ Լուի Վան Գալի փիլիսոփայության ազդեցության տակ են գտնվում:
«Ես և պարոն վան Գալը ֆուտբոլը տարբեր կերպ ենք տեսնում, և դա նորմալ է: Խաղացողներրը դեռ տարաձայնություններ ունեն նրա ֆուտբոլի և այն ֆուտբոլի միջև, որը ես եմ ցանկանում տեսնել:
Խաղացողները վերջին շրջանում անհաջող հանդես եկան, սակայն նրանք գիտակցում են, թե որքան պատասխանատու գործ է «Մանչեսթեր Յունայթեդում» հանդես գալը, հասկանում են, որ անհաջողության դեպքում կընկնեն բրիտանական ԶԼՄ-ների ճնշման տակ այնպես, ինչպես ես եմ դա զգում», ասել է Մոուրինյոն: