Չեչենստանի դպրոցներում թույլատրվել է հիջաբ կրելը
Չեչենստանի խորհրդարանն ընդունել է օրինագիծ, որը թույլ է տալիս դպրոցական աշակերտներին կրել իրենց դավանած կրոնին ու ավանդույթներին համապատասխանող հագուստ, հայտնում է [url=http://www.parlamentchr.ru/press-centre/news/4708-parlament-chr-prinyal-zakonoproekt-dayushchij-pravo-obuchayushchimsya-odevatsya-v-sootvetstvii-s-veroispovedaniem]Չեչենստանի խորհրդարանի կայքը[/url]:
Չեչեն պաշտոնյաների կարծիքով՝ նոր օրինագիծը թույլ կտա կրթել երեխաներին առանց նրանց ազգային ավանդույթներն ու կրոնական դավանանքի իրավունքները ոտնահարելու:
Խորհրդարանի նախագահ Դաուդովը հիշեցրել է, որ Չեչենստանի ղեկավար Ռամզան Կադիրովը ժամանակին քննադատել էր ՌԴ կրթության և գիտության նախարար Օլգա Վասիլևային՝ ռուսական դպրոցներում հիջաբ կրելու արգելք սահմանելու պահանջի համար: