Նիսի դատարանը վճռել է լողափերում արգելել հիջաբ կրելը
Ֆրանսիական Նիս քաղաքի դատարանը ուժի մեջ է թողել լողալու համար նախատեսված բուրկինի (հատուկ հիջաբ) կրելու արգելքը: Այս մասին հայտնում է RBC-ին:
Ֆրանիսայի կրոնական կազմակերպությունները հայտնել են որ բողոքարկելու են դատարանի վճիռը:
Նշենք, որ այս արգելքն [url=https://shamshyan.com/hy/article/2016/08/12/92728/]ավելի վաղ[/url] հաստատել էր Կաննի քաղաքապետը:
Ֆրանսիական իշխանություններն արգելել էին կանանց Կաննի լողափերում հայտնվել բուրկինիով, ինչպես ընդունված է մուսուլմանների շրջանում։
[img]/ups/images/0250362001471175282475602.jpg[/img]
Կաննի քաղաքապետարանի տարածած հաղոդրագրության մեջ ասվում էր, որ «Լողափերում քայլելը, ջրում լողալը նման զգեստով, որը չի համապատասխանում պարկեշտության ու աշխարհիկ սկզբունքներին, ինչպես նաև հիգիենայի ու անվտանգության նորմերին, արգելվում է»։