Հայկ Բաբուխանյանին շնորհվել է Միջազգային ակադեմիայի ակադեմիկոսի կոչում
Մարտի 27-ին Սանկտ Պետերբուրգի Տավրիկյան պալատում ԱԺ պատգամավոր Հայկ Բաբուխանյանին հանձնվեց Մշակությաին ժառանգության Միջազգային ակադեմիայի ակադեմիոսի դիպլոմ:
Դիպլոմը հանձնեց ակադեմիայի խորհրդի նախագահ Ալեքսանդր Ռաբինովիչը: Վերջինս բարձր գնահատեց Հ. Բաբուխանյանի ներդրումը Մշակությաին ժառանգության պահպանման եւ ուսումնասիրության ոլորտում եւ ընդհանարապես` հայ պատգամավորի գիտական գործունեությունը:
Անդրադարձ եղավ վերջինիս հեղինակած «Հայ-թուրքական փոխհարաբերությունները եւ ինֆորմացիոն պատերազմը» աշխատությանը: Ա. Ռաբինովիչը Հ. Բաբուխանյանին հրավիրեց ապրիլի վերջին Գերմանիայում կայանալիք` ընդդեմ Ցեղասպանությունների կոնգրեսին, առաջարկելով այդտեղ բարձրացնել Հայոց ցեղասպանության հատուցման հարցը:
Հանդիպմանը մասնակցում էին նաեւ Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի ներկայացուցիչներ: