Լողորդ Վահան Մխիթարյանին «Հայաստանի Հանրապետության միջազգային կարգի սպորտի վարպետի» կոչում է շնորհվել
Նախարար Գաբրիել Ղազարյանն այսօր «Հայաստանի Հանրապետության միջազգային կարգի սպորտի վարպետ» մարզական կոչման վկայական է հանձնել լողորդ Վահան Մխիթարյանին
08 Օգոստոս, 2014
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանն այսօր «Հայաստանի Հանրապետության միջազգային կարգի սպորտի վարպետ» մարզական կոչման վկայական է հանձնել լողորդ Վահան Մխիթարյանին:
Նախարար Ղազարյանը ողջունել ու հաջողություն է մաղթել մեր լողորդին՝ Նանջինգում անցկացվելիք պատանեկան 2-րդ օլիմպիական խաղերում և նշել, որ անձամբ հետևելով նրա մարզումների ընթացքին ու գրանցած մարզական ձեռքբերումներին՝ հուսով է, որ նա այս օլիմպիական խաղերում իրեն լավագույնս կդրսևորի:
Նշենք, որ Վ. Մխիթարյանին ուղեկցում էր նրա անձնական, ինչպես նաև լողի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ, ՀՀ վաստակավոր մարզիչ Միսակ Գաբրիելյանը:


