1604 դիտում
14:48 26-06-2019
Իտալացի հայագետ Մարկո Բայսին շնորհվել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի պատվավոր դոկտորի կոչում
Հունիսի 26-ին ՀՀ ԳԱԱ նախագահությունը որոշեց ՀՀ ԳԱԱ պատվավոր դոկտորի կոչում շնորհել իտալացի հայագետ Մարկո Բայսին հայագիտության ասպարեզում վաստակաշատ գործունեություն ծավալելու համար:
Մարկո Բայսն աշխատում է Հռոմի արևելագիտության պապական ինստիտուտում, ղեկավարում է հայոց լեզվի բաժինը: Նա աշխատում է նաև Բոլոնիայի համալսարանի հայոց լեզվի և գրականության ամբիոնում: Մարկո Բայսի դոկտորական ատենախոսությունը նվիրված է եղել հայագիտությանը: Նա շուրջ 60 հայագիտական աշխատության հեղինակ է: Հրատարակել է «Կովկասյան Ալբանիա էթնոսը, պատմությունը, տարածքը՝ ըստ հունական, լատինական և հայկական աղբյուրների» մենագրությունը, 1969թ-ին հայերենից իտալերեն է թարգմանել և հրատարակել Փավստոս Բուզանդի Պատմությունը, հրատարակել է Հայաստանի մասին իտալական դիվանագիտական փաստաթղթերի ժողովածուն /1891-1916թթ./: Իտալիայում կազմակերպել է բազմաթիվ հայագիտական գիտաժողովներ:
[b]ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն[/b]
Նմանատիպ նյութեր
1029 դիտում
19:55 02-04-2014
Էդվարդ Նալբանդյանին շնորհվել է պատվավոր դոկտորի կոչում
1742 դիտում
22:39 30-11-2018
ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար Ջեյմս Թրուշարդին շնորհվել է ՀԱՊՀ Պատվավոր դոկտորի կոչում
Այս բաժնից
877 դիտում
15:58 23-12-2024
«Հարյուրամյակի կին գործարար» մրցանակը շնորհվել է Ռոզա Ծառուկյանին
472 դիտում
15:46 23-12-2024
Fastex-ի աջակցությամբ կայացել է Harmony Meetup VI-ը՝ ձևավորելով Web3-ի ապագան Միջին Արևելքում
724 դիտում
14:51 23-12-2024
Դատախազությունն ընթացք է տվել Տարոն Չախոյանի գործողությունների վերաբերյալ Թագուհի Թովմասյանի հաղորդմանը