Ժոզե Մոուրինյո. Ես չեմ կարող «Բարսելոնայի» սեյֆը կոտրել
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մեկնաբանել է այն լուրերը, որ ցանկանում է ձեռք բերել «Բարսելոնայի» հարձակվող Նեյմարին:
«Ես միշտ ձգտում եմ օբյեկտիվ և պրագմատիկ լինել այն առումով, որ ակումբներին դիմում եմ: Բայց Նեյմարի մասին խոսակցությունները աբսուրդ են:
«Բարսելոնայի» պես ակումբը երբեք չի վաճառի Նեյմարին: Մեսին դեռ երիտասարդ է ու առջևում մի քանի տարի ունի, բայց նա շուտով 30 կդառնա ու Նեյմարը նրանից հետո կլինի «Բարսայի» գլխավոր աստղը:
Նեյմարին ձեռք բերելու փորձը կարելի է համեմատել սեյֆը կոտրելու հետ. դա անհնար է», ասել է Մոուրինյոն: