42892 դիտում
21:31 20-03-2024
Երևանում թալանել են հայտնի «Անի» հանրախանութը․ տնօրենի աշխատասենյակից տարել են չհրկիզվող պահարանը, որում եղել է մի քանի մլն դրամ․ թալանված «սեյֆը» հայտնաբերվել է Գետառում․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Այսօր՝ մարտի 20-ին, Երևանում թալանել են Կայարանում հայտնի «Անի» հանրախանութը։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գիշերը ժամը 03։40-ից 04։00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը Արցախի պողոտայում գտնվող «Անի» հանրախանութի հետնամասից ճաղավանդակով պատուհանը կոտրել, վնասելու միջոցով մտել է տնօրենի աշխատասենյակ և այնտեղից գողացել մետաղե չհրկիզվող պահարանը։
Դեպքի մասին առավոտյան հանրախանութից տեղեկությունը հայտնել են ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Էրեբունու բաժին, որտեղից դեպքի վայր է ժամանել օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Դավիթ Պետրոսյանի գլխավորությամբ։
Ահազանգով ժամանել է նաև Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Համբարձում Պետրոսյանի գլխավորությամբ։
Տեղում տնօրենը ոստիկաններին և քննիչներին և հայտնել է, որ գողացված չհրկիզվող պահարանում եղել է 5 մլն դրամ։
Դեպքի փաստով Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում «գողություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով ժամեր անց ոստիկանության Էրեբունի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները որոնողական աշխատանքների արդյունքում ժողովրդին հայտնի «Վստրեչի կամրջի» տակ գտնվող Գետառում հայտնաբերել են կոտրված չհրկիզվող պահարանը։ Այն դուրս բերելու համար ոստիկանները դիմել են ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոն, որտեղից ժամանել է թիվ 17 փրկարարական ջոկատի փրկարարները, որպեսզի այն դուրս բերեն Գետառից։
Դեպքի վայրում այս պահին աշխատում է քննչական խումբը։
Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ հանցագործությունը կատարած անձի ինքնությունը պարզելու, նրան և գողացված գումարը հայտնաբերելու ուղղությամբ։
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 54+
54+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
16729 դիտում
10:50 21-12-2024
Երևանում գործադուլ արած և աշխատանքից ազատված վարորդներից 11-ն աշխատանքի է վերադարձել. ՏԵՍԱՆՅՈՒԹ