Թուրքիան հայտարարել է Սիրիայում «Եփրատի վահան» օպերացիայի ավարտի մասին
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել է Սիրիայի հյուսիսում «Եփրատի վահան» ռազմական օպերացիան ավարտելու մասին, փոխանցում է BBC-ն։
Երկրի անվտանգության ազգային խորհրդի նիստում նա չի ասել, թե արդյոք նոր ռազմական օպերացիաներ անցկացվեեն, թե ոչ և թուրքական զորքը որքան կմնա Սիրիայի տարածքում։
Հիշեցնենք, որ «Եփրատի վահան» օպերացիան սկսվել էր անցյալ տարվա օգոստոսի 24-ին։