Նավթի համաշխարհային գներն աճել են
Լոնդոնի և Նյու Յորքի առևտրի էլեկտրոնային բորսաներում նավթի գների աճ է արձանագրվել, ինչը վկայում են առևտրի տվյալները, հաղորդում է gazeta.ru-ն։
Նյու Յորքի Nymex բորսայում WTI տեխասյան թեթև նավթի մայիսյան ֆյուչերսների արժեքը բարձրացել է 0.42%-ով և 1 բարելի դիմաց կազմել 49,72 ԱՄՆ դոլար։
Նույն ժամանակահատվածում Լոնդոնի Ice Futures բորսայում Brent էտալոն նավթի մայիսյան ֆյուչերսների արժեքը բարձրացել է 0,25%-ով՝ 1 բարելի դիմաց կազմելով 52,55 ԱՄՆ դոլար։